կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 16:30
Աշխարհ

Հորինված պատրվակների հիման վրա Դամասկոսի դեմ ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է. Լավրով

 Հորինված պատրվակների հիման վրա Դամասկոսի դեմ ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է. Լավրով

Հորինված պատրվակների և մերկապարանոց մեղադրանքների հիման վրա Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի ցանկացած կիրառում, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա ապրիլին, անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախարարների հանդիպումից հետո. հայտնում է ТАСС-ը:

«Հիշեցնում ենք, որ հորինված պատրվակների հիման վրա Դամասկոսի դեմ ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է: Վերջերս Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի ուղղությամբ միակողմանի ռազմական հարվածներ իրականացնելու սպառնալիքները, ինչպես դա եղավ անցած տարվա ապրիլին այն մերկապարանոց մեղադրանքների հիման վրա, թե Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել, անընդունելի են և անթույլատրելի»,- ասել է նա: