|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ապրիլի 6-ին, ժամը 12:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ալափարս գյուղի սկզբնամասում գտնվող անգարում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է անգար (մոտ 600 քմ), փայտյա կառուցատարրեր (մոտ 560 քմ), ներսում չշահագործվող 2 «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա և կենցաղային իրեր (մոտ 300 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:58-ին: