կարևոր
544 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-23 19:53
Հասարակություն

Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենան հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենան հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Դ.-ի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ռաֆիկ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 68-ամյա Ռիմա Ա․-ն, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Lada»-ն բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։