| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Իսլամական պետությունից» Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ավելի քան 302.000 խաղաղ բնակիչ է հեռացել քաղաքից: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է ՄԱԿ-ը, գրում է «Ինտերֆաքսը»:
Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, գրեթե 100.000 իրաքցի ստիպված է եղել լքել իր տունն արևմտյան Մոսուլում ծավալված մարտական գործողությունների պատճառով: Բացի այդ, ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ առնվազն 12 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, բուժվում է Մոսուլում կիրառված քիմիական զենքի ազդեցության հետևանքներից:
Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: