Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավելի քան 874 000 մարդ է հեռացել Ուկրաինայից՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի ներխուժումից հետո, հայտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը՝ հավելելով, որ այդ թիվը «երկրաչափական պրոգրեսիայով է աճում», ինչը կարող է հանգեցնել նրան, որ մի քանի ժամվա ընթացքում այն կանցնի 1 միլիոնի սահմանագիծը, փոխանցում է AP-ն:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) մամուլի քարտուղար Շաբիա Մանտուն հայտարարել է, որ մարդիկ շարունակում են փախչել արեւմուտքում Ուկրաինայի հարեւան երկրներ, երեքշաբթի օրվանից ավելի քան 200 000 մարդ է փախել:
Մեկ օր առաջ Մանտուն նախազգուշացրել էր, որ փախստականների արտահոսքը Ուկրաինայից կարող է այն դարձնել «այս հարյուրամյակի փախստականների ամենամեծ ճգնաժամի» աղբյուրը։
Նա նշել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն ավելի վաղ կանխատեսել էր, որ մինչեւ 4 մլն մարդ կարող է լքել Ուկրաինան, սակայն ասել է, որ գործակալությունը կվերանայի իր կանխատեսումը:
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ կեսից ավելին կամ մոտ 454 000 մարդ մեկնել է Լեհաստան, ավելի քան 116 300-ը՝ Հունգարիա, ավելի քան 79 300-ը՝ Մոլդովա: Եվս 69 000 մարդ մեկնել է եվրոպական այլ երկրներ, իսկ 67 000 մարդ փախել է Սլովակիա: