| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ չի կարողանա դիմակայել Մոսուլի արևմտյան մասից փախչող մարդկանց մեծ հոսքին, որտեղ Իրաքի իշխանությունները գործողություն են անցկացնում ԻՊ դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:
«Արևմտյան Մոսուլից փախչողների քանակն ավելին է, քան արևելյան մասից: Դեռ հայտնի չէ՝ ունենք արդյոք ռեսուրսներ այդ հոսքին դիմակայելու համար»,-ասել է Գրանդեն:
Ըստ նրա, գործողության սկզբին Մոսուլի արևմտյան մասում մոտ 800.000 մարդ կար: Մինչ օրս, ըստ ՄԱԿ-ի, մոտ 120.000 խաղաղ բնակիչ է լքել քաղաքը: «Մենք կարծում ենք, որ քաղաքում դեռ 650-680.000 խաղաղ բնակիչ կա: Հնարավոր է, մինչև 400.000 մարդ լինի Հին քաղաքում: Մենք վախենում ենք, որ մարդիկ շրջափակված են և ծանր վիճակում են գտնվում»,-ասել է Գրանդեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա, եթե քաղաքն ամեն օր մոտ 50.000 բնակիչ լքի, հումանիտար միջոցները չեն բավականացնի նրանց ընդունելու համար: Ուստի, ՄԱԿ-ն ու գործընկերները սկսել են մեծ պահեստային տարածքներ պատրաստել այդ նպատակով:
Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:
Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: