| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում կանանց սպանությունների դեմ պայքարող կազմակերպությունը զեկույց է հրապարակել, համաձայն որի` երկրում միայն մարտ ամսին սպանվել է 35 կին:
Ըստ Demokrathaber-ի՝ զեկույցում տեղ են գտել նաև տվյալներ սեռական ոտնձգության ենթարկվածների մասին: Այսպես՝ մարտ ամսին սեռական ոտնձգության է ենթարկվել 63 երեխա, 14 կին՝ սեռական բռնության:
Կազմակերպությունը համեմատել է այս տարվա մարտ ամսվա սպանությունները նախորդ տարվա նույն ամսի հետ, ինչից պարզ է դարձել, որ այս տարվա մարտ ամսվա ընթացքում կանանց սպանությունների թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 35-ի:
Զեկույցի համաձայն՝ կանանց սպանության ամենաշատ դեպքերն արձանագրվել են Ստամբուլում՝ 8, Բուրսայում և Գազիանթեփում՝ 4, Մալաթիայում և Հաթայում՝ 2: