| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարտ ամսին արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Արտաժույթի շուկայի վրա էական ազդեցություն ունեցավ նաև կենտրոնական բանկի մարտի 16-ին և 17-ին իրականացրած մոտ 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման սվոպ գործառնությունները։
Այնուհետև, ԿԲ-ն մարտ 23-ին՝ 30 մլն ԱՄՆ դոլար, իսկ 31-ին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի արտաժույթ վաճառեց շուկայում, ինչը թույլ տվեց թուլացնել դրամի սրընթաց անկումը։
Այսինքն՝ միայն մարտ ամսին ԿԲ-ն շուրջ 122 մլն ԱՄՆ դոլարով նվազեցրել է արտաժութային պահուստները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար։
Եվ հիմա լրիվ անտեղի է, որպես ֆինանսական ձեռքբերում, նշել, որ ԿԲ-ն 8,1 ԱՄՆ դոլար է գնել արտաժույթի շուկայից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել ու նշել՝ որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։