|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականն օրեր առաջ Գերմանիայի Զուլ քաղաքում մասնակցեց աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հույսերը չարդարացան` ոչ մի մասնակից եզրափակիչում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը խոսեց հայ հրաձիգների մրցելույթների մասին.
«Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը եւ անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է եւ տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց:
Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է:
Պատանիներն ավելի շատ փորձառության համար մրցեցին: Նրանց համար հաջորդ տարին շատ կարեւոր է, քանի որ առջեւում Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերն է: Մինչ այդ, նրանք պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի եւ Խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեն»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Մարզիչը նշեց, որ առաջիկայում հրաձիգները կմարզվեն տեղում եւ կմասնակցեն ներքին մրցաշարերին: