Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներակայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի նպաստել ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ ի օգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման :
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ արեց, որ Սուրեն Կարայանը կառավարության որոշումից հետո Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի իր գործընկերներին ուղարկի այդ ինֆորմացիան և նշեց, որ ինքն իր գործընկերների հետ արդեն խոսել է: Նիստից հետո Սուրեն Կարայանը լրագրողներին պարզաբանեց, որ սա պետական-մասնավոր համագործակցության հիման վրա ստեղծվող կազմակերպություն է:
«Մոտավորապես հոկտեմբեր ամսին ականատես կլինենք այդ ազատ տնտեսական գոտու գործունեությանը մեկնարկին»,-ասաց նա և նշեց, որ այն հանարվորություն կտա բազմաթիվ կազմակերպություններ գրանցվել, արտահանումներ իրականցնե դեպի այլ երկրներ: Նա նշեց, որ ներդրողները կլիներ տարբեր ոլորտներից:
Նշենք, որ Ազատ տնտեսական գոտու ընդհանուր տարածքը կկազմի մոտ 32 հա, որտեղ տեղակայված կլինեն համապատասխան շինություններ: Ազատ տնտեսական գոտու կազմակերպման ընթացքում «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն սկզբնական էտապում կկատարի մոտ 10 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծի մինչև 80 միջինից բարձր վարձատրվող նոր աշխատատեղ: Ազատ տնտեսական գոտու գործունեության ընթացքում ակնկալվում է ներգրավել մինչև 120 հիմնականում օտարերկրյա շահագործողներ, որոնց համախառն ներդրումները կկազմեն շուրջ 350-400 մլն. ԱՄՆ դոլար, կարտահանեն միջին տարեկան շուրջ 100 մլն. դոլարի արտադրանք և գործունեության տարիների ընթացքում կստեղծեն 2500 և ավել նոր աշխատատեղ: