Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին հարցը:
Ըստ նախագծի՝ մինչև 2043թ. այդ գոտում կներգրավվի 200 շահագործող, մինչև 2021թ.` 50 շահագործող: Կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր, կազմակերպությունը կներդնի մինչև 4 միլիոն դոլար, շահագործողները` հետագա տարիներին կներդնեն մինչև 40 միլիոն դոլար:
Նախատեսվում է երկու հիմնական տարածք` արտադրական տարածք՝ Հրազդան ՋէԿ-ի տարածքում և գրասենյակային տարածք` Երևանում: Արտադրական տարածքում իրականացվելու են մայնինգի կենտրոնների սպասարկման աշխատանքներ, տվյալների մշակում: «Սա կլինի Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին` «Ալյանս», «Մերիդիան» և «Մեղրի» ազատ գոտիներից հետո»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Որոշումն ընդունվեց: