Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր: Այդ մասին ասվում է «Amnesty International (AI)»-ի իրավապաշտպանների հայտարարության մեջ:
Ըստ կազմակերպության, որը հղում է կատարում ականատեսներին և ավիահարվածներից փրկվածներին, ԻՊ գրոհայինները կամ ավերված տների հարևանությամբ են եղել, հիմնականում տանիքներին ու այգիներում, կամ մոտակա շենքերում, որոնք հարձակման թիրախ չեն եղել, գրում է «Deutsche Welle»-ն:
Մեծաթիվ զոհերը Մոսուլի խաղաղ բնակչության շրջանում լրջորեն բարդացրել է քաղաքի գրոհը:
Պենտագոնը ստուգում է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով Մոսուլի 200 բնակչի մահվան լուրը: Հետազոտությունը վերաբերում է այն ավիահարվածներին, որոնք, ենթադրաբար, կարող էին հասցվել մարտի 17-23-ը:
Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: