|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Россия 24 հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է սիրիական Շայրաթ ավիաբազան ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածներից հետո:
Նշենք, որ Պենտագոնի տվյալներով` ԱՄՆ-ն արձակել է 59 թևավոր «Տոմագավկ» հրթիռ:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն արձագանքել է կատարվածին` ԱՄՆ-ի քայլերը սուվերեն պետության դեմ ագրեսիա որակելով: