կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-13 14:12
Աշխարհ

Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 6 պաղեստինցի

Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 6 պաղեստինցի

Իսրայելական կողմի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 6 մարդ: Այդ մասին հայտնել է  անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կիդրան. տեղեկացնում է  РИА Новости-ն: Նա հավելել է, որ 25 պաղեստինցի վիրավորվել է:

Իսայելական կողմից զոհվել է մեկ փոխգնդապետ, վիրավորվել` 50 մարդ:

Իսրայելի բանակն ավելի վաղ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված մոտ 150 օբյեկտի, այդ թվում` «Ալ Աքսա» հեռուստաընկերությանը և նախկին հյուրանոցի շենքի, որը, ինչպես նրանք են պնդում, ՀԱՄԱՍ-ն օգտագործել է  «ահաբեկչական նպատակներով»: ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, մոտ 400 հրթրռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Ավելի վաղ Աբասը կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել իրավիճակին: