Փոխարժեքներ
19 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.56 |
EUR | ⚊ | € 428.21 |
RUB | ⚊ | ₽ 4.7705 |
GBP | ⚊ | £ 508.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ցնցված է Գազայի հատվածի վրա իսրայելական օդուժի ամենաուժեղ հարվածների հետևանքով հարյուրավոր մարդկանց մահվան կապակցությամբ՝ հունվարին փխրուն զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո, հաղորդում է AFP-ն:
«Գլխավոր քարտուղարն ապշած է Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից»,- Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ռոլանդո Գոմեսը։ Նա կոչ է անում հարգել հրադադարը, վերականգնել անարգել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատանդներին անվերապահորեն ազատ արձակել»։
Իսրայելը երեքշաբթի հայտարարեց, որ կշարունակի մարտերը Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել՝ հասցնելով իր ամենաուժեղ հարվածները հունվարի 19-ից հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: Հարյուրավոր մարդիկ են զոհվել։