|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիական Հոմսի նահանգապետ Թալյալ ալ Բարազին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Շայրաթ ավիաբազային հասված հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել`այդ թվում խաղաղ բնակիչներ, ևս 7 մարդ վիրավոր է. հայտնում է Взгляд-ը:
Ավելի վաղ «Ալ Արաբիա»-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Զինված ուժերի 4 զինծառայող է զոհվել:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները: