|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Կմշակվի Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն։ Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունից, Հայկական ատոմային էլեկտրակայանից, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից և այլ կառույցներից։
Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատանքային խումբը ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը պետք է մշակի և ներկայացնի մինչև այս տարվա մայիսի 20-ը։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն