|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին: Ըստ այդմ, առաջարկվում է մարզում ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշները բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը:
ԿԿԹԿ ենթահամակարգի կայացման արդյունքում` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական ներգործությունը կնվազեցվի և կչեզոքացվի, կապահովվի հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացումը կկրի պարտադիր և պարբերական բնույթ, համապատասխան պահանջարկի դեպքում կիրականացվի օգտահանման ենթակա թափոնների տեսակավորում և այլն: