Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորանկախ Հայաստանի 4 ղեկավարները. Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հետ։
Մաս 3. Լեւոն Տեր-Պետրոսյան
Ալվարդ Պետրոսյանն այն բացառիկ հասարակական-քաղաքական գործիչներց է, որը առնչություն է ունեցել նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ։ Կերպարների վերլուծություն է անում։ Ասում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ճանաչում է դեռեւս ուսանողական տարիներից։
«Լեւոնն իմ ուսանողական տարիների ընկերն է եղել, նույն համալսարանում ենք սովորել: Ինչո՞ւ են նրան մեղադրում Նիկոլ Փաշինյանին աճեցնելու մեջ, որովհետեւ գաղափարակիցն է: Արցախը Լեւոնի համար գործիք էր, հայրենիք չէր: Այն ժամանակ մենք այդքան չէինք պատկերացնում, որովհետեւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ» պաթետիկ հայտարարությունը դարձավ թեւավոր խոսք։ Հետո հասկացանք, որ նրանց համար Արցախը գործիք է»,- պատմում է Պետրոսյանը:
Խոսելով Տեր-Պետրոսյանի քաղաքական գաղափարակից Նիկոլ Փաշինյանի մասին՝ շեշտում է՝ ՀՀ գործող վարչապետը աղետ է։
«Լեւոնի նկատմամբ ասում էինք՝ «թողություն տուր, Տե՛ր, ծանր խավարին, միայն թե թող նա թողնի հեռանա»։ Նշանավոր Նիկոլիկի հետ երբեք չեմ հանդիպել, որովհետեւ ինձ չի հետաքրքրել: Մտածում էի՝ սա ո՞վ է հանկարծակի հայտնված: Մեկ էլ մարտի 1-ին հանկարծ հասկացա, որ սա աղետ է, աղետ: Պիտի խոստովանեմ, որ երբ Ազգային ժողով մտավ, մտածեցի՝ ինչ լավ է՝ ղեկավարությունը լայնախոհաբար, հանձին Սերժ Սարգսյանի, թույլ տվեց վերադառնալ մարդկային հասարակություն՝ ակտիվությունն ավելի ցիվիլ կաղապարի մեջ դնելու, որ մարտի 1-եր էլ չկրկնվեն: Ի՞նչ իմանայի, որ սարսափելի սխալվում եմ: Լեւոնի հետ մենք բանավիճում էինք, նույնիսկ՝ երբ Դաշնակցությունը կասեցրեց, իսկ ես՝ նվաստս, այդ կուսակցության անդամ էի, ՀՕՄ-ի ղեկավարն էի: Այդ ժամանակ նույնիսկ այդպիսի տրամադրվածություն մեջս չկար, ինչպիսին որ այս տարիքում մեջս կա․ այնպիսի ատելություն կա»,- ասում է նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան
Տե՛ս նաեւ
Թո՛ղ ների ինձ Ռոբերտը, որ սա հրապարակում եմ․ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից մանրամասներ է հայտնում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխարհի մեծերը Սերժ Սարգսյանի նկատմամբ խիստ հարգալից էին. Ալվարդ Պետրոսյան