կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 12:32
Հասարակություն

Իշխող Հանրապետականը որերորդ անգամ հայտնվեց անհարմար դրության մեջ

Իշխող Հանրապետականը որերորդ անգամ հայտնվեց անհարմար դրության մեջ

Այսօր ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակարգի կետերի մասին ԱԺ-ի որոշման նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 

Քվեարկությունից առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը ներկայացրեց իր խմբակցության տեսակետը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը որերորդ անգամ է՝ գտնվում է Ազգային ժողովի մեծ օրակարգում:


«Յուրաքանչյուր անգամ խորհրդարանը հայտնվում է բավական բարդ և նույնիսկ անհասկանալի կարգավիճակում: Հասկանելի են «կողմ», «դեմ», «ձեռնպահ» քվեարկող գործընկերների մոտեցումները, այնուամենայնիվ, մի բան հստակ է: Երբ որ լինի նման նախագծի անհրաժեշտություն, պետք է լինի որպես 131 պատգամավորների համատեղ նախաձեռնություն, այդ դեպքում այն պետք է ունենա 131 «կողմ» ձայներ»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ այս անգամ ևս ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

 

Ազգային ժողովը  ձայների` 8 «կողմ», 1 »ձեռնպահ» հարաբերակցությամբ մերժեց որոշման նախագիծը: