| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում:
«Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, նա ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա ծիծաղով բացառում դրա հնարավորությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», - ասել է նախագահը։
Լրագրողի ճշտող հարցի՞ն, թե նման բան ակնկալում է, նախագահն արձագանքում է ծիծաղով. - «Ոչ»։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին՝ նախագահը կասկած է հայտնում, թե Անկարային կհաջողվի ճնշումների միջոցով մաս կազմել Եվրամիության: «Բայց մեկ-մեկ երևի շփոթում են, թե ում վրա կարելի է ուժ գործադրել, ճնշում գործադրել, ում վրա՝ չի կարելի։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան այն երկիրն է, որ Եվրամիության վրա կարող է ճնշում գործադրել։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում այն հնարավորությունը, որ Թուրքիային կբերի Եվրամիություն», - ասել է նախագահը։
Մանրամասները` այստեղ: