Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց արդարադատության նախարարության կողմից ներկայացված մի նախագիծ, որը նախատեսում է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դատաիրավական բարեփոխումների համատեքստում կարևորվում է իրավական ուսուցման դերը: Նախատեսվում է իրավական կրթությունը ներառել նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:
Ըստ նախագծի՝ իրավունքի ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթության նախատեսումն ու զարգացումը կնպաստի պետական համակարգի առանձին մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Բարձրագույն իրավաբանական կրթության ոլորտում բարեփոխումները կապահովվեն որակյալ իրավաբանական կրթության ապահովումն ու գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստումը, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակների կատարելագործումն ու գիտական ներուժի լիարժեք օգտագործումը, իրավաբանական կրթության միջազգայնացումն ու միջազգային չափորոշիչներին դրա համապատասխանության ապահովումը: