Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանը շարունակում է համալրել իր «սև ցուցակը»: Այս անգամ Բաքվին չի գոհացրել CNN-ի հաղորդավարի այցը Արցախ:
Այսպես` CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բըրդեյնը կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը. հայտնում է АПА-ն:
Բըրդեյնն օրերս Շուշի է այցելել իր «Էնթոնի Բըրդեյն. անհայտ վայրեր» հաղորդման նկարահանման համար: Հիշեցնենք, որ նա Հայաստան էր ժամանել Սերժ Թանկյանի հետ: Հաղորդավարի նկարահանումների առաջին կանգառը «Նարեկացի» արվեստի միությունն էր, որտեղ նա այցելել էր Սերժ Թանկյանի հետ. Բըրդեյնի ֆիլմում ընդգրկվելու են նաև «Նարեկացի» նվագախմբի կատարումները: Իսկ Արցախ այցի ժամանակ Բըրդեյնը համտեսել էր ժինգյալով հաց, շիլա, խորոված, մածուն, թթի և հոնի օղի: Ամբողջ ընթացքում նկարահանող խմբին ուղեկցել էր Սերժ Թանկյանը, ով Instagram-ի իր էջում գրել էր. «Շնորհակալություն Էնթոնի Բըրդեյն` Հայաստան գալու և տեսնելու համար` իրականում այն ինչ է»:
Նշենք, որ 2014-ին CNN-ը «Ճանապարհին» հաղորդաշարի շրջանակներում նույնպես անդրադարձել էր Հայաստանին: