Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք-գերմանական լարված հարաբերություններում ուշագրավ նոր հանգամանքներ են ի հայտ եկել: CNN Türk-ի տեղեկացմամբ՝ 2016թ. նոյեմբերից մինչ օրս Գերմանիան 11 անգամ արգելել է զենքի ու զինամթերքի արտահանումը Թուրքիա:
Ըստ Ermenihaber-ի՝ գերմանական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ կառավարության այս դիրքորոշումը պայմանվորված է այն մտավախությամբ, թե Թուրքիայի իշխանություններն այդ զենքը կօգտագործեն երկրի ներսում բռնություններ կազմակերպելու համար: Զենքի արտահանման թույլտվություն չտրամադրելու պատճառներից մեկն էլ Թուրքիայում մարդու իրավունքների անմխիթար վիճակն է:
Աղբյուրի բնութագրմամբ՝ Գերմանիայի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին սպառազինություն չտրամադրելու որոշումը արտասովոր է: Սակայն հայտնի է, որ 2010-2015թթ. ընթացքում ևս Գերմանիան 8 անգամ մերժել է Թուրքիա զենքի արտահանման թույլտվություն տրամադրելու դիմումները:
Գերմանիայի խորհրդարանի Ձախերի կուսակցությունից պատգամավոր Ժան Վան Աքենը շատ կարևոր քայլ է համարել Թուրքիային զենք վաճառելու արգելքը: Նա կարծիք է հայտնել նաև, որ Գերմանիայի հաջորդ քայլը պետք է լինի Թուրքիա զենք ու զինամթերքի արտահանման լիովին դադարեցումը: Ըստ Աքենի՝ դրանով կապացուցվի, որ կարելի է արգելել նաև ՆԱՏՕ-ի երկրներին զենքի տրամադրումը: