կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-02 13:01
Տարածաշրջան

Վերջին 8 ամսում ԻՊ-ն արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային

Վերջին 8 ամսում ԻՊ-ն արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային

Իրանի Իսլամական Հանրապետութունում (ԻԻՀ) և Իրաքում մի շարք ազդեցիկ դեմքերի կողմից հայտարարություններ են հնչեցվել, ըստ որոնց` Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից: Ըստ թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի` նման հայտարարություն են արել իրանական «Նավթ, գազ և նավթաքիմիական արտադրանք արտահանողների միության» նախագահ Հասան Թաջիքը և Իրաքի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական  Մուվաֆաք Ռուբային. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Մասնավորապես` Թաջիքն Իրանի մայրաքաղաք Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիան իր նավթային կարիքների մի մասը հոգում է ԻՊ-ից գնած էներգակիրներով: «ԻՊ-ը մեկ օրում 700-800 հազար բարել նավթը կես գնով Թուրքիային է վաճառում»,- ասել է նա: Թաջիքը նաև հավելել է, որ հենց այդ պատճառով է նվազել է Իրանից նավթի արտահանում դեպի Թուրքիա: 

Իսկ Ռուբային, նշելով, որ նավթային առևտուրն օդի պես անհրաժեշտ է ԻՊ-ին, ու եթե դադարեցվի, ապա ահաբեկիչները պարզապես «կխեղդվեն», ասել է, որ սև շուկայում վերջին 8 ամսում ԻՊ-ն արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային:

Նա ընդգծել է, որ այդ տարածքների սև շուկայում տեղի ունեցող առևտուրն լիովին գտնվում է թուրքական հետախուզության և ոստիկանության վերոհսկողության տակ: Որպես Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած կապի ապացույց՝ Ռուբային առաջ է  քաշել այն փաստը, որ ԻՊ-ի վիրավոր զինյալներին բժշկական օգնություն է տրամադրվում Ստամբուլի հիվանդանոցներում: