|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը երեկ ընդունել է Լիբանանի Ռամկավար ազատական կուսակցության նորընտիր վարչությանը:
Ըստ Armenianorthodoxchurch-ի` այցելության ընթացքին անդրադարձ է եղել Հայաստանի այժմյան կացության, Հայաստան-Սփյուռք գործակցության և հատկապես Լիբանանի ներքին կացության վերաբերյալ մի շարք հարցերի:
Նորին Սրբությունը շնորհավորել է նորընտիր վարչությանը և հաջողություն մաղթել իր ազգային ծառայության մեջ` միաժամանակ շեշտելով միջկուսակցական գործակցության կարևորությունը մեր ժողովրդի ներքին միասնականության առավել ամրապնդման հարցում: