|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ Պետդումայում ելույթի ժամանակ գնդակահարության և կախաղան հանելու մասին իր արտահայտությունները վերաբերում են իրական հանցագործներին, ոչ թե` պատգամավորներին. հայտնում է Интерфакс-ը:
Նա նշել է, որ խոսել է մաֆիայի, հանցավորության և կոռուպցիայի մասին:
Մարտի 15-ին կուսակցության բոլոր անդամները, Ժիրինովսկիի գլխավորությամբ, լքեցին նիստերի դահլիճը: Ժիրինովսկին «Եդինայա Ռոսիա»-ին մեղադրել էր մերձմոսկովյան Ռուզայում իր կուսակցության անդամների վրա ճնշում գործադրելու մեջ: «Մենք ձեզ դատի կտանք: Մյուս տարվա մայիսին ես կգամ Կրեմլ և ձեզ կգնդակահարեմ ու կախաղան կհանեմ, ստորնե'ր»,- ասել էր նա: