|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լավ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ դառնա ոչ թե Պուտինը կամ Մեդվեդեւը, այլ մեկ ուրիշը: Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին. «Ժողովուրդը նոր մարդկանց է սպասում»:
Ըստ նրա` իդեալական տարբերակն այն է, որ նախ իշխող Единая Россия («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը Պետդումայի ընտրությունների ժամանակ չպետք է 40 տոկոսից ավելի ձայն հավաքի, իսկ 2012 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի նա, ով կցանկանա։
Ըստ Ժիրինովսկու` թեկնածուներ կարող են լինել ռուսաստանյան բոլոր կուսակցություններից, սակայն նրանց թվում պետք է լինի մեկը, ով ո'չ նախագահ է եղել, ո'չ էլ վարչապետ, եւ ցանկալի կլինի, որ հենց նա էլ լինի հաղթողը: