Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-11 11:17
Քաղաքական

Ինչո՞ւ էր Ժիրինովսկին եկել Հայաստան

Ինչո՞ւ էր Ժիրինովսկին եկել Հայաստան

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան է այցելել ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին: Երեւանում նա տեղավորվել էր «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում: Մեր տեղեկություններով` Ժիրինովսկին արդեն մեկնել է:

 

Yerkir.am-ը Ժիրինովսկու մամուլի գրասենյակից փորձել է պարզել, թե ինչ բնույթ էր կրում Ժիրինովսկու այցը: Մեր հարցին ի պատասխան, Ժիրինովսկու մամուլի գրասենյակից նախ ասացին, որ տեղյակ չեն, հետո էլ զարմացած արձագանքեցին. «Հիմա ի՞նչ եք ուզում, որպեսզի նա բացատրի, թե ինչո՞ւ է այցելել Հայաստան»: Հարցին` կարո՞ղ են գոնե ասել` այցը մասնավո՞ր էր, թե՞ աշխատանքային, պատասխանեցին. «Դա նա չէր, նրա նման ինչ-որ մեկին եք տեսել»:

 

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը եւս խուսափում է որեւէ բացատրություն տալ, թե Ժիրինովսկու այցը մասնավո՞ր էր, թե՞ աշխատանքային:

 

Ժիրնովսկու այցը գաղտնի պահելն ու այդ կապակցությամբ որեւէ բացատրություն չտալը մտածելու տեղիք է տալիս: Կարո՞ղ է` Պուտինի այցից առաջ «ռազվեդկայի» է եկել...