կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-18 17:18
Առանց Կատեգորիա

Ժիրինովսկին ահազանգում է թուրքական վտանգի մասին

Ժիրինովսկին ահազանգում է թուրքական վտանգի մասին

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վստահեցրել է, որ Սիրիայում առկա իրավիճակը եւ Թուրքիայի մարտական տրամադրվածությունը կարող են նոր հակամարտություն սանձազերծել։ Ժիրինովսկին նաեւ վստահ է, որ Սիրիայում իրավիճակի սրացումը եւ Թուրքիայի ակտիվացումը նպաստում է Երրորդ համաշխարհային պատերազմի սկսմանը:

«Թուրքիան հայտարարում է, որ «չի ուզում  Սիրիայի ներքաղաքական իրավիճակի համար դիմել ռազմական միջամտության», սակայն միաժամանակ «չի հանդուրժի քաղաքացիական հասարակության դեմ ռազմական գործողությունները»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Նրա կարծիքով` Թուրքիան ջանում է սիրիացիներին ստիպել ուժով փոխել իրենց արտաքին եւ ներքին քաղաքականությունը։ «Թուրքերը հանկարծակի հիշել են մարդու իրավունքների մասին, սակայն չգիտես՝ ինչու մոռացել են հայերի իրավունքների մասին, որոնց կոտորել են 1915 թվականին, կամ քրդերին, որոնց  ճնշում են արդեն 50 տարի։ Դա հրեշային է»,- եզրահանգել է ՌԴ Պետդումայի փոխնախագահը: