կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 10:10
Քաղաքական

Ընտրակաշառքի չափի շուրջ համաձայնության են եկել. «Հրապարակ»

Ընտրակաշառքի չափի շուրջ համաձայնության են եկել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ այս ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափը չի անցնելու 10 հազար դրամը։ Բանն այն է, որ փող բաժանող ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ 10 հազար դրամից ավելի փող չբաժանեն։ Ընդ որում՝ որոշվել է, որ գումար բաժանողների տարածքներն առանձնացնելու են, այնպես, ինչպես ռեյտինգայինների տարածքներն են առանձնացվել, որպեսզի միմյանց չխանգարեն, ամեն մեկն իր տարածքում պետք է բաժանի կաշառք, ուրիշի տարածք չմտնի և սահմանված գումարի չափը չգերազանցի։ Ավելին՝ ով խախտեց ընտրակաշառքի թույլատրելի չափը, բռնելու են, քրեական գործ հարուցեն՝ ցուցադրական, որ մյուսներին դաս լինի։ Սակայն խնդիրը ոչ թե ընտրակաշառք բաժանողի դեմն առնելն է, այլ ցույց տալը, որ գումարի հողի վրա պայմանավորվածությունները չի կարելի խախտել, այս հարցում ևս պետք է գործի իշխանության սցենարը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։