Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն, նախանշվել է կայարանի կառուցման վայրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը
«Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը կֆինանսավորի հենց նախագծային փուլից սկսած»,-ասաց փոխքաղաքապետը:
Նա նշեց, որ ներդրողին կառաջարկվի բիզնես մոդել` մետրոյի վերջնակետում` կայարանից վեր մոլ կամ բիզնես կենտրոն կառուցել:
Սարգսյանի խոսքով` վերջերս Երևան են այցելել ներդրողի կողմից ներգրավված մետրո շինարարները, ովքեր ուսումնասիրություն են կատարել թե Հրազդանի կիրճի, թե թունելի հատվածում` հասկանալու ծրագրի նախնական իրագործելիությունը: Արդյունքում նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը կիրականացվի:
«Կքննարկվի բիզնես մոդելը, որն իրենք կմշակեն և կներկայացնեն` մեր տված պարամետրերի հիման վրա, և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը: Հույս ունենք, որ հաջորդ տարի` գարնանից սկսած, կտրվի որոշակի աշխատանքների մեկնարկ»,-ասաց Սարգսյանը:
Նա նշեց` այս պահին ներդրողի հետ քննարկվող նախագծով՝ Հրազդանի կիրճի հատվածը կանցնի կամուրջով, դուրս կգա թունելից և կամրջի վրա կկառուցվի մետրոյի կայարան, որը հնարավորություն կտա շարունակելիությունն ապահովել մինչև հաջորդ կայարան: