|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց հավատարմությունն են հայտնել ԼՂ շփման գծում իրավիճակի կայունացմանը եւ համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը. լրագողներին նախագահների եռակողմ հանդիպումից հետո ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Նա նաեւ ասել է, որ հանդիպման արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել:
Եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները պայմանավորվել են շարունակական դարձնել նման ձեւաչափով հանդիպումները` ի հավելումն Մինսկի խմբի աշխատանքի:
Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մի շարք հարցերի շուրջ փոխհամաձայնության են եկել, ինչը կնպաստի կարգավորման առաջընթացին, ասվում է հայտարարության տեքստում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: