|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ինչպես կգնահատեք Ռուսաստանի քայլը՝ Ադրբեջանին զենք վաճառելու առումով. Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներից մեկը հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Նալբանդյանը պատասխանեց, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և ՌԴ-ի հետ այս հարցն իրականում բարձրացվում է ոչ միայն հրապարակային հանդիպումներում։
Դիտարկմանը, որ Ռուսաստանի մոտեցումները վնաս են հասցնում Հայաստանին, նախարարը հակադարձեց՝ կոչ անելով ծանոթանալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին:
«Չկա մի կոնֆլիկտ, որի լուծման վերաբերյալ Ռուսաստանը և ԱՄՆ-ն այդքան մանրամասնորեն համաձայն լինեն։ Բացի այդ՝ համանախագահները մեր գեղեցիկ աչքերի համար չեն հայտարարոթյուններ, առաջարկություններ անում: Ադրբեջանը մինչ այսօր ուղղակի ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ գոյություն չունեն»,- ասաց Նալբանդյանը: