|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Մոտ ժամանակներս ստեղծվելու է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հանձնման-ընդունման եւ գույքի տեղափոխման հատուկ հանձնաժողով. ըստ SalamNews-ի` բուլղարացի եւ շվեդ գործընկերների ու Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի կողմից Գաբալայի ՌՏԿ-ի շահագործումը դադարեցնելու որոշման մասին:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է վերսկսվեն ՌՏԿ-ի վարձակալության երկարաձգման վերաբերյալ բանակցությունները, Մամեդյարովը պատասխանել է, որ այդ հարցը դեռեւս հրատապ չէ: Ըստ նրա` Գաբալայի ՌՏԿ-ն այլ երկրի վարձակալության հանձնելու բանակցություններ չեն ընթանում: