Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017թ. մարտի 7-ին կայացել է Կայուն զարգացման նպատակները ազգայնացող գործընթացն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը կազմակերպել է ՀՀ կառավարության աշխատակազմը և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը: Միջոցառմանը ներկա են եղել պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը ողջունել և շնորհավորել է խմբի անդամներին և հյուրերին Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի մեկնարկի կապակցությամբ: Կարևորվել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների գործընթացը և նշվել, որ դրանց իրագործումը մեծապես կնպաստի երկրում տնտեսական, բնապահպանական, սոցիալական և իրավական ոլորտների զարգացմանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն:
ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրել է կենտրոնի ծրագրերը և նշել, որ դրանք համահունչ են Հայաստանում Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող գործընթացին: Ըստ նրա, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կհանդիսանա որպես բաց և հասանելի հարթակ այս գործընթացի շահագրգիռ կողմերի համար:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի փոխնախագահ Վահրամ Կաժոյանը ներկայացրել է գործընթացի ճանապարհային քարտեզը և նպատակների խմբավորումն ըստ ենթախմբերի և համակարգողների:
Ելույթով հանդես են եկել նաև Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ Կարինե Դանիելյանը, Յուրի Պողոսյանը, ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունից Կարինե Կույումջյանը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության փորձագետ Գագիկ Գաբրիելյանը:
Նիստի ընթցքում կոչ է արվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու Կայուն զարգացման նպատակների շուրջ իրականացվող աշխատանքներին:
Խմբի ընդլայնված հանդիպումները տեղի կունենան երեք ամիսը մեկ: