կարևոր
4165 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 16:41
Քաղաքական

ՔՊ-ի առաջարկները լավագույնս բացահայտում են իշխանությունների իրական նպատակներն ու որդեգրած մոտեցումները․ Արմեն Ռուստամյան

Խոսքը գնում է, թե ինչիսին պետք է լինի հայտարարությունը, մեր խորհին համոզմամբ հայտարարության ադեկվատությունը առնվազն պետք է 3 հիմնական պահանջների բավարարի՝ համարժեք հակազդեցություն Ադրբեջանի մեսլիջի հայտարարությանը, թե չի կլինի, որ ոչ թե հակազդեցություն է, այլ համադրություն, լինի ավելի արմատական, ամբողջական քան օտարերկրյա մեր գործընկերների արձագանքն է, թե չէ ակնկալում ենք, որ օտարը լինի հայից ավելի հայ, համապատասխանի Հայաստանի հանրապետոության և Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին և մոտեցումներին, հակառակ պարագայում կհայտնվենք հակասահմանադրական ընթացքի մեջ և ըստ էության կմոտեցնենք մեր դիրքորոշումները կրկին Ադրբեջանի դիրքորոշումներին։ Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«ՔՊ-ի առաջարկները լավագույնս բացահայտում են գործող իշխանությունների հետապնդած իրական նպատակներն ու որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ:

Ըստ որի.

 - Չկա, չի եղել, ԼՂՀ կամ ԱՀ

- Կա հայություն, որ ապրում է Լեռնային Ղարաբաղում, բայց ոչ որպես պետական կազմակերպական ձև ունեցող միավոր, այլ որպես աշխարհագրական տարածք:

- Ադրբեջանը չի օկուպացրել Արցախի որևէ տարածք

- Շուշիի հռչակագիրը դատապարտելի և անընդունելի չէ

- Թուրքիայի մասին նպատակահարմար չէ հիշատակել Ադրբեջանական հակահայկական գործողությունների համատեքստում: Փաստացի անտեսվում են թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը:

- Կարելի է կատարել նաև դրական արձանագրում, որ անընդունելի է ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրումը:

- Մերժվում է Արցախի հիմնախնդրում ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման հնարավորությունը

- Փաստացի հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը սատարելու Սահմանադրորեն ամրագրված պարտավորությունից

- Հրաժարվում է նպաստել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը

- Դրա փոխարեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման կարևորագույն գործն է համարում միջազգային մեխանիզմով Ստեփանակերտ- Բաքու ուղիղ երկխոսությունը, միաժամանակ չբացառելով Արցախը Արդբեջանի կազմում, և կարևորելով ոչ թե ժողովրդին պատկանող տարածքը` այլ նրա իրավունքները:

- Վերջապես 1991 թվականին Ալմա- Աթայի հռչակագրի հիշատակումը` առանց մատնանշելու ՀՀԳԽ-ի կատարած վերապահումը, թույլ է տալիս այն մեկնաբանել որպես Արցախն Ադրբեջանի կազմի մեջ ամրագրող փաստաթուղթ:

Այսպիսով, ըստ օրվա իշխանությունների իրավիճակը թելադրում է հրաժարվել Ադրբեջանի հնարավոր զայրույթը գրգռող որևէ բառապաշարից, և անշուշտ հրաժարվելով` հրաժարվել սեփական նախընտրական խոստումներից և նպատակներից:

Սակայն ակնհայտ է, որ իրավունքն ինքնին առանց տարածքի և կարգավիճակի կարևորման հեշտությամբ հանգեցվելու է Ադրբեջանի սահմանադրությամբ նախատեսվախ քաղաքացիական իրավունքներով բավարարվելուն, դրա հետևանքները հայ ժողովուրդը տեսել է Նախիջևանում և այլուր:

Հետևաբար, չկա, չի կարող լինել Արցախահայության ընդհանրացված իրավունքների պաշտպանություն, առանց այդ իրավունքների սկզբնաղբյուրը հանդիսացող ինքնորոշման իրավունքի ապահովման:

Չկա, չի կարող լինել Արցախահայության անվտանգության երաշխավորում, առանց դրա համար անհրաժեշտ կենսական, առնվազն` երեք պայմանների ապահովման, Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակ, անկլավության բացառում, և խաղաղապահ անժամկետ առաքելությամբ և Հայաստան- Արցախ միասնական անվտանգության համակարգի ձևավորման: Այո, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը կանգնած է այս ճակատագրական փորձության առաջ` կամ առձանագրում ենք, որ տեր ենք մեր համազգային նպատակներին և սկզբունքային դիրքորոշումներին` արտահայտված մեր անկախության մասին հռչակագրով և դրան հետևած 1992 թվականի հուլիսի 8-ի ԳԽ հայտնի որոշումով ու Արցախի հանրապետության գոյությունն ամրագրող բազմաթիվ հայտարարություններվ և վերականգնում ենք սրա շուրջ մեր եռամիասնությունը, կամ ըստ էության հրաժարվելով դրանցից` ոտնահարում ենք Հյասաստանի գործող սահմանադրությունը և արժեզրկում հանուն Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության մղած սերունդների պայքարը»,- ավելացրեց պատգամավորը։