Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, որը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ու հիմնադիրն է, ընդգրկվել է «Bloomberg»-ի աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
Կարապետյանը վարկանիշում 394-ն է: Նրա կարողությունը գնահատվում է 4,38 մլրդ դոլար: 2016-ի տվյալներով, նա 549-րդ տեղում էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, և 28-րդը՝ ՌԴ ամենահարուստ գործարարների թվում ըստ Forbes-ի, հայտնում է «ARKA»-ն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում Forbes-ի վարկածով:
Forbes-ի ռուսական տարբերակը հունվարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողությամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն է այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են` «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ին: Եկամուտը գնահատվում է $670 մլն:
Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն: