|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներառվել է Financial Times (FT)-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկի «Առաջնորդներ» կատեգորիայում։
Ցուցակում նաև ներառվել են ԱՄՆ առաջատար չիպեր արտադրող Nvidia ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Ջենսեն Հուանգը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, ԱՄՆ տեխնոլոգիական Oracle ընկերության գործադիր փոխնախագահ Սաֆրա Կացը, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության MI6 ղեկավար Բլեյզ Մետրևելին և չինական BYD ավտոմեքենաների արտադրող ընկերության գործադիր փոխնախագահ Ստելլա Լին։
Ներառված են նաև ամերիկացի ձեռնարկատեր Փիթեր Թիլը, Նյու Յորքի քաղաքապետ ընտրված Զոհրան Մամդանին, բրիտանական աջակողմյան պոպուլիստական Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը, Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Սողոմոնը և մի քանի կանանց ֆուտբոլային թիմերի սեփականատեր Միշել Կանգը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։