Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը Bloomberg գործակալության կողմից կազմված աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ հորիզոնականն է բարձրացել այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերն օգոստոսի 17-ի սակարկություններում նորացրեցին արժեքի ռեկորդը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Bloomberg-ի գնահատմամբ, Մասքի կարողությունը հասել Է 84,8 միլիարդ դոլարի: Այսպիսով, նա հինգերորդ տեղն է մղել Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյին (84,6 մլրդ դոլար):
Առաջատարների եռյակը մնացել է անփոփոխ. աշխարհի ամենահարուստ մարդը մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (188 մլրդ դոլար), երկրորդ հորիզոնականում Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսն Է (121 մլրդ դոլար), երրորդում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (99 մլրդ դոլար):
Bloomberg-ը նշում է, որ օգոստոսի 17-ին Tesla-ի բաժնետոմսերն աճել են 11 տոկոսով՝ մինչեւ 1835,64 դոլար: Տարվա ընթացքում ընկերության բաժնետոմսերն աճել են 339 տոկոսով, իսկ Մասքի կարողությունը՝ 57,2 մլրդ դոլարով: Bloomberg-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ դիրքն զբաղեցնող Մարկ Ցուկերբերգի համեմատությամբ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարի կարողության տարբերությունը 15 մլրդ դոլար է: