Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ընդգրկվել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում. նրա կարողությունը կազմում է 74․2 մլրդ դոլար՝ վերջին 1 օրում ավելանալով մոտ 5․1 մլրդ դոլարով, ինչը տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ։
Հիշեցնենք՝ Մարտի կեսերին Մասկը գտնվել է աղյուսակի 31-րդ հորիզոնականում։
Այս պահին վարկանիշային աղյուսակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 189 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն է և իր ընտանիքը՝ 113․8 մլրդ դոլար կապիտալիզացիայով։
Իսկ երրորդ հորիզոնակում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է (113,4 մլրդ դոլար), չորրորդում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 90,3 մլրդ դոլարով։