Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 5-ին, ժամը 9.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Աբել Հ.-ն, 1982 թ. ծնված Թամարա Հ.-ն, 2007 թ. ծնված Միլենա Հ.-ն և 2002 թ. ծնված Ալինա Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աբել, Թամարա, Միլենա և Ալինա Հ.-երը թունավորվել են նշված իրենց բնակարանում առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Լիա Հ.-ն, 2004 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 2007 թ. ծնված Գարիկ Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, իրենց տան միջանցքում տեղադրված գազի վառարանից՝ թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնված Մարուսյա Բ.-ն, 1992 թ. ծնված Արմինե Ա.-ն, 2008 թ. ծնված Ռիմա Մ.-ն, 2013 թ. ծնված Վարդան Մ.-ն և 2009 թ. ծնված Մարիամ Մ.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Մարինե Բ.-ն և նրա երեխաները` 2010 թ. ծնված Եվա և 2011 թ. ծնված Էրիկ Ն.-երը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Վանատուր թաղամասի թիվ 523 տանը, գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 20.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2003 թ. ծնված Մարիամ Ղ.-ն, 2005 թ. ծնված Միլենա Ղ.-ն, 2007 թ. ծնված Սաթենիկ Ղ.-ն, 1953 թ. ծնված Լատիֆեր Տ.-ն և 1987 թ. ծնված Սիրանուշ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում գտնվող գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Աշտարակ քաղաքի Միկոյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Քնարիկ Զ.-ն, 1925 թ. ծնված Մարթա Մ.-ն և 1995 թ. ծնված Անահիտ Ե.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ին, վերջիններս թունավորվել են իրենց տանը՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 5-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Կարեն Գ.-ն, 1965 թ. ծնված Ջուլետա Հ.-ն, 1986 թ. ծնված Լուսինե Ե.-ն, 1960 թ. ծնված Հակոբ Գ.-ն և 1986 թ. ծնված Արթուր Գ.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են մարտի 4-ին, ժամը 23.00-ին, տանը շմոլ գազից արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1975 թ. ծնված Գայանե Խ.-ն, 2001 թ. ծնված Մելինե Մ.-ն և 2002 թ. ծնված Էմիլ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: