|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱՀ Ոստիկանության և «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից իրականացված նախնական ուսումնասիրության համաձայն` հունվարի 8-ին Շուշի քաղաքի Հախումյան 1/11 հասցեում տեղի ունեցած մահվան ելքով շմոլ գազից թունավորման դեպքի պատճառ է հանդիսացել անսարք ջրատաքացուցիչը:
«Արցախգազ» ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համաձայն Շուշիի արտադրաշահագործման տեղամասից ստացված տեղեկատվության` 2017 թվականի մայիսի 25-ին անսարքության պատճառով վերոնշյալ բնակարանի ջրատաքացուցիչի գազամատակարարումը դադարեցվել և կնքվել է: Գազասարքի անսարք լինելու հանգամանքը ակտավորվել և գրանցվել է տեղամասային գրանցամատյանում:
Տվյալ բնակարանում երկար ժամանակ տերերը չեն բնակվել, դուռը փակ է եղել, հետևաբար տեղամասի ներտնային ցանցը սպասարկող փականագործը հնարավորություն չի ունեցել իրականացնել տեխնիկական սպասարկում:
«Արցախգազ» ՓԲ ընկերության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դժբախտ պատահարի զոհ դարձած Մուսայելյան ընտանիքը ինքնակամ բացել է կնիքը, որի հետևանքով տեղի է ունեցել ողբերգական դեպքը: