Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» և «Արևիկ» բուժմիավորումներից հաղորդումներ են ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Հեքիմյան փողոցի թիվ 14բ շենքի բնակիչներ` 1998թ. ծնված Է. Գ.-ն, 1995թ. ծնված Հ. Գ.-ն, 2000թ. ծնված Է. Գ.-ն, 2006թ. ծնված Ռ. Գ.-ն, 2008թ. ծնված Հ. Գ.-ն, 2003թ. ծնված Ռ. Գ.-ն և 2012թ. ծնված Ա. Գ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ վերոնշյալ անձինք շմոլ գազից թունավորվել են փետրվարի 5-ին ժամը 06:00-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է.
«Եղեք զգոն և մշտապես պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները:
Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը:
Արցախի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը՝ լինել զգոն և մշտապես պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները՝ խնայելով ինչպես սեփական, այնպես էլ հարազատների առողջությունն ու կյանքը:
Եղեք ուշադիր և գազի արտահոսքի դեպքում անհապաղ ահազանգեք Արցախ Գազ ՓԲԸ` «1-04» հեռախոսահամարով»: