կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 17:16
Արցախ

Ստեփանակերտում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր

Ստեփանակերտում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր

Արցախի Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Լ. Ս.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:

Նույն օրը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 21:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1984թ. ծնված Ռ. Ա.-ն և 1982թ.ծնված Մ. Մ.-ն, իսկ ժամը 21:10-ին շմոլ գազի թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակիչներ` 2011թ.ծնված Վ. Մ.-ն, 2006թ.ծնված Վ. Մ.-ն և 2003թ.ծնված Մ. Հ.-ն: Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքում գտնվող իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից: