Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 16-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Ալլա Ս.-ն, 2009 թ. ծնված Նոննա Կ.-ն և 1982 թ. ծնված Արամ Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք հունվարի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 03.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1961 թ. ծնված Փառանձեմ Ճ.-ն, 1982 թ. ծնված Անահիտ Ճ.-ն, 2002 թ. ծնված Նարեկ Ա.-ն և 2005 թ. ծնված Նառա Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, տանը, նշված անձինք թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն: