|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մեր պայքարը սիրո պայքար է, եւ այդ սերը ես զգում եմ ամեն վայրկյան մեր հրապարակում: Երախտապարտ եմ ձեր յուրաքանչյուր բարեմաղթանքի, օրհնանքի, մեկ-մեկ քննադատության եւ, ընդհանուր առմամբ, հավատի համար»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած իր ասուլիսը սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ բարեւի հեղափոխությունը` «բարեւոլյուցիան», իրենք տանելու են սիրով, բարությամբ, հավատով եւ անհուն հավատարմությամբ մեր պետության, ժողովրդի ապագայի նկատմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ով այցելում է Ազատության հրապարակ, իր հետ պետք է ուժ տանի, իսկ թաց աչքերի ժամը Աստված է որոշում:
«Մենք հիմա հաղթական ընթացքի մեջ ենք, եւ ամեն մեկը պայքարի իր համեստ բաժինը պետք է տանի»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը:
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության, զորակցության եւ այն ոգու համար, որ դրսեւորում են: