կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 21:30
Քաղաքական

Ղուկաս Մեհրաբյանը պատվեր է կատարել

Ղուկաս Մեհրաբյանը պատվեր է կատարել

Կուսակցության կանոնադրական պահանջները խախտելու, կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը անտեսելու, կուսակցությանը և կուսակցության նախագահին վարկաբեկելու և պատվերով կուսակցությունը կազմաքանդելու փորձ կատարելու համար կուսակցությունից հեռացված Ղուկաս Մեհրաբյանը փետրվարի 15-ին հրավիրված մամլո ասուլիսում հանրության ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու, կուսակցության նախագահին վարկաբեկելու հերթական պատվերն է կատարել. ասվում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:



Նա հայտարարել է, թե իբր կուսակցությունում ոչ ոք տեղյակ չի եղել կայացված գործարքների ու գումարների մասին, մասնավորապես. «Որպես կուսակցության քաղխորհրդի անդամ՝ ես բացարձակապես այս գործարքներից տեղյակ չեմ եղել: Ո՛չ ես, ո՛չ քաղխորհրդի մեկ այլ անդամ չի տեսել հաշվետվություն, որտեղ գրված է, թե 21 միլիոնը որտեղ է ծախսվել… »

 

Հաղորդագրության մեջ  ներկայացվում է կուսակցության քաղաքական խորհրդի որոշումների մի մասը, որը «լրացուցիչ անգամ ի ցույց է դնում նրանց բարոյական կերպարը»:



Ե’վ Ղ.Մեհրաբյանը, և’ Պ.Գևորգյանը նաև իրենց ստորագրությամբ որոշել են կուսակցության վարձակալած տարածքը ենթավարձակալությամբ տրամադրել ՀՀ ՍԱՊՀ Արաբկիրի տարածքային կենտրոնին (հավելված 1) և իրենց ստորագրությամբ հաստատել են կուսակցության ֆինանսական հաշվետվությունները (հավելված 2, 3):



Հ.Գ.-1. Իրենց պատվիրատուի կողմից թիրախ ընտրված կուսակցության նախագահ Պ.Մակեյանի ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերում բացակայում է, քանի որ նա ազատազրկված էր:



Հ.Գ.-2. «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը այսուհետև չի արձագանքելու հաճախորդների կեղծիքներին ու զրպարտանքներին: