Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-03-03 09:01
Քաղաքական

Ում համար կաշխատի Ծառուկյանի փեսան. «ՀԺ»

Ում համար կաշխատի Ծառուկյանի փեսան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Ինչպես տեղեկացրել էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ‐ի Կոտայքի մարզի շտաբը: ՀՀԿ‐ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, եւ այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ‐ի նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը: Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ հերքել էր մեր այն հրապարակումը, որ ինքն է համակարգելու ՀՀԿ‐ի շտաբը:

«Ժամանակն այնքան արագ է փոխվում»,‐ երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը՝ հաստատելով որ Կարապետ Գուլոյանն է իրենց շտաբի պետը եւ այդ օրն էլ ներկա է եղել այդ հանդիպմանը: Իսկ եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ‐ի փոխարեն աշխատի «Ծառուկյան» դաշինքի համար, ի՞նչ են անելու իշխանությունները: «Եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, մենք կքննարկենք»,‐ պատասխանեց Ռուբեն Թադեւոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում