Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն: Վերջին 10 օրվա ընթացքում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով:
Նշենք, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միևնույն ախտանշանները և տարածվում են օդակաթիլային ճանապարհով:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով և հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
• խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
• եթե վատառողջ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի,
• վատառողջ երեխային թույլ մի´ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
• եթե Դուք կամ Ձեր երեխան հիվանդ եք, դիմե'ք տեղամասային մանկաբույժին, ընտանեկան բժշկին կամ տեղամասային թերապևտին
• մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
• հագնվե´ք և երեխաներին հագցրե´ք եղանակին համահունչ,
• պահպանե´ք և երեխաներին սովորեցրե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
• հետևե´ք Ձեր և երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով, օգտագործեք միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
Առողջապահության նախարարություն